Կարևորում ենք ուսանողների ներգրավվածությունը ծրագրի առաջընթացում

Jun 16, 2024

Քանի որ խ ե կենդանիների սպանդի և տեղափոխության հաշվետվությունները ոչ լիարժեք են հաղորդվում և ներմուծվում  ԱՆԻ ՊԱՍ համակարգ, ՀՀ ԷՆ որոշում կայացրեց 2024 թ-ի սկզբին իրականացնել ԿՀՀ համակարգի մոնիտորինգ ՀՀ բոլոր ֆերմաներում։  2024թ մայիսից մեկնարկեց «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի մոնիտորինգային ընթացքը ամբողջ հանրապետության տարածքում։ Այն իրականացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՔԱՐԴ հիմնադրամի համատեղ ուժերով։ 

ՀՀ ԳԾԿ ՊՈԱԿ-ի անասնաբույժները համաճարակաբանների վերահսկողությամբ իրականացրեցին խ ե կենդանիների հաշվառում և տվյալների մուտքագրում նախապես ԱՆԻ ՊԱՍ-ից դուրս բերված և տպագրված գրանցամատյաններում։  Այնուհետև թարմացված տվյալները  մուտքագրվեցին ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային համակարգ։

Հսկայական ծավալով հավաքագրված տեղեկատվության մուտքագրման համար ներգրավվեցին ուսանողներ ՀՀ Ազգային Ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետից։ Այն նաև շատ լավ հնարավորություն է ուսանողների համար ծանոթանալու ԿՀՀ համակարգի և ԱՆԻ ՊԱՍ էլեկտրանային տվյալների համակարգի հետ։

Ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը տրամադրվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ CARD հիմնադրամի միջոցով: