ԿՀՀ ծրագիրը տեսնելով պարբերաբար կատարվող փորձի փոխանակման այցերի արդյունքները և կարևորելով դրանցից բխող եզրահանգմամբ կատարվող բարեփոխումները, 2023 թ․ դեկտեմբերի 20-ից մինչը 23-ը հյուրընկալվեց Վրաստանում՝ ուսումնասիրելու ԿՀՀ համակարգի վրացական փորձը։
Այցը կազմակերպվեց CARD հիմադրամի և Վրաստանի FAO-ի գրասենյակի համագործակցությամբ։
Այցի օրակարգում ընդգրկված կարևորագույն հարցերն էին․
- խ․ե․ կենդանիների, խոզերի, ոչխարների և այծերի համարակալման և հաշվառման ծրագիր,
- սպանդանոցների գործունեություն,
- ԿՀՀ համակարգի բջջային հավելված
- այլ էլեկտրոնային համակարգեր, որոնք աջակցում են ԿՀՀ համակարգի տվյալների բազայի որակի բարձրացմանն ու ապահվմանը,
- ծրագրի իրականացման ընթացքում քաղած դասեր և այլն։




