Սույն թվականի մայիսի 30-ին կառավարության որոշմամբ հաստատվեց մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը որը կմեկնարկի 2025թ-ի հունվարին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ մարզերում իրականացնում է իրազեկման այցեր՝ մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրն ու ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով։ Իրազեկման այցերին մասնակցում է նաև CARD հիմնադրամը։
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվելու և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր եղջերավոր կենդանի։
Մանր եղջերավոր կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցություն է տրամադրելու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։




