Խիստ կարևորելով ավստրիական փորձը կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման հարցում՝ կազմակերպեցինք Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի պատասխանատու պետական պաշտոնյաներից բաղկացած մասնագիտական խմբի ճանաչողական այցը Ավստրիա։
Պատվիրակության անդամները հնարավորություն ստացան այցելելու hամարակալման, հաշվառման և տեղեկատվական բազաների համար պատասխանատու պետական Agrarmarkt Austria կազմակերպություն, Սննդամթերքի և առողջապահության պետական գործակալություն` տեղում ծանոթանալու կառավարման ավստրիական մոդելին ու տվյալների բազաների կառավարմանը, սպանդանոցների և ֆերմաների կառավարման հիմունքներին ու գործընթացների հաջորդականությանը, երկրում գործող օրենքներին ու կանոնակարգերին։
Նման այցերը վճռորոշ են ՀՀ-ում համակարգի արդյունավետ և անվրեպ ներդրման համար։