Հանդիպում ԳԾԿ ՊՈԱԿ-ի և ՀՀ էՆ հետ Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացիկ հաջողությունների և խնդիրների քննարկման համար

Apr 2, 2022

2022 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը նվիրված ԿՀՀ համակարգին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, ԱՆԻՊԱՍ համակարգի ճարտարագետ Միքայել Ավագյանի և CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի առջև ծառացած մի շարք խնդիրներ, որոնք արագ արձագանքման կարիք ունեն։ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված գործողությունների արդյունքները՝ ուղղված ԿՀՀ համակարգի մեկնարկի և նախապատրաստական աշխատանքներին։ Ներկայացվեց նաև ՀՀ ողջ տարածքում անասնաբույժների համար անցկացվող կենդանիների համարակալման տեխնիկայի  ինչպես նաև Անի Պաս էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրման  վերաբերյալ կազմակերպվող ընթացիկ ուսուցողական դասընթացների ընթացքը և դասընթացների վերաբերյալ մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։