2024 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ «Առաջնորդություն, գենդերային հավասարություն» և «Շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելում» թեմայով հերթական դասընթացը, որը «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում։ Դասընթացը կազմակերպվել էր Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղում։
Ծրագիրը կարևորում է գյուղական համայնքների կանանց և տղամարդկանց որոշումների կայացումը և բնապահպանական իրազեկվածությունը, հետևաբար այս դասընթացները շարունակական են։
Ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը տրամադրվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ CARD հիմնադրամի միջոցով:




