2022թ․-ի մարտի 9-ին «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի թիմը հանդիպել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ 2» ծրագրի թիմի հետ քննարկելու ընդհանուր համագործակցության եզրեր։ Երկու ծրագրերն էլ միտված են ՀՀ անանսնապահության զարգացմանը և անասնատերերի բարեկեցությանը։
Ծրագրի թիմերին ներկայացվեցին ծրագրերի նպատակներն ու առաքելությունները։ Համաձայնություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել և փոխանակվել ծրագրերի գործառույթների, հաջողության պատմությունների և հաջողված փորձի վերաբերյալ։




