Այսօր՝ 09/04/24թ, ԿՀՀ ծրագիրը հյուրընկալեց Ավստրիական զարգացման գործակալության (ADA) Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի ծրագրերի ղեկավար Թոբիաս Օրիչնիգին և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։
Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվեց ծրագրի ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն՝ վերջինիս գրանցած արդյունքների , խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Քննարկվեցին նաև հետագա քայլերը, որոնք պետք է իրականացվեն ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ համագործակցության ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)՝ CARD հիմնադրամի միջոցով։




