ՀԱԱՀ «Շիրակի գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի ուսանողների ուսուցողական այցը

Apr 30, 2024

Օրերս CARD հիմնադրամի և ՀԱԱՀ-ի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համագործակցությամբ կազմակերպվեց ՀԱԱՀ «Շիրակի գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի ուսանողների երկօրյա ուսուցողական այցը Երևան։

Այցի նպատակն էր ծանոթանալ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգին, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարելավել իրենց տեսական և գործնական գիտելիքները ԿՀՀ գործընթացների վերաբերյալ։

Նրանք ճանաչողական հանդիպումներ ունեցան նաև CARD հիմնադրամի գրասենյակում, ՀԱԱՀ Անասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնում, ՍմարթԱգրո ՓԲԸ-ի գրասենյակում։

Այցը կազմակերպվել էր ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը CARD հիմնադրամի միջոցով: