համար։ Այն առավել կարևորվում է ԵՄ քաղաքականության մեջ ներգրավվող երկրների կողմից։ Այդ իսկ պատճառով
շատ կարևոր է խորքային հասկանալ ԵՄ երկրների գյուղատնտեսական քաղաքականության մշակման ողջ
գործընթացը։ Այդ ամենից զատ, կարևոր է նաև երկրների միջև փորձի փոխանակումը։
Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը ավստրիական
«ԱգրարՄարքտ» պետական գործակալության հրավերով եռօրյա այցով Ավստրիայում էր ՀՀ ԱԺ տարածքային
կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորած աշխատանքային խումբը։ Այցի նպատակն էր բարձրացնել
բարձրաստիճան պաշտոնյաների իրազեկվածությունը և ծանոթացնել նրանց գյուղատնտեսական քաղաքականության
իրականացման պահանջներին ու դրա ինստիտուցիոնալ կառուցվածքին։
Այցի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
ԱգրարՄարքտ Ավստրիա (AMA-ԱՄԱ) (վճարային գործակալություն, բիզնես գործընթացների թվայնացում)
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգ, օրենքներ և կանոնակարգեր,
Փոքր սպանդանոցների դերը Ավստրիայի գյուղական համայնքներում,
Վերահսկողական գործառույթներ,
Համագործակցություն այլ կապակցված հաստատությունների հետ,
Ինտեգրված կառավարման և վերահսկման համակարգի էլեմենտներ (IACS- Integrated administration
and control system) և ՏՏ կարևորությունը,
Վճարումներ ըստ տարածքի,
Գյուղատնտեսական շուկաներ, շուկայի և գների մոնիտորինգ և հաշվետվություն
Տարածաշրջանային այցեր․
Ավստրիայի ստորին շրջանների տարածաշրջանային անասնաբուժական ծառայություն (խորհրդատվական
ծառայություն, կրթություն, ուսուցումներ, ֆերմերային առաջնային աջակցություն)
Տարածաշրջանային անասնաբուժական ծառայության կառուցվածքը, դերերն ու պատասխանատվությունը,
Անասնաբուժական վերահսկողություն և սննդի անվտանգություն,
Փոքր սպանդանոցների գրանցում,
Անասնաբույժի պատասխանատվությունը սպանդի և մսի կտրատման գործընթացներում։
Գյուղատնտեսական դպրոց
Երիտասարդների կրթություն, ուսուցումներ մեծահասակների համար գյուղատնտեսության և սննդի
տեխնոլոգիաների թեմաներով։




