ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների համար անցկացվել է HACCP համակարգի հնգօրյա դասընթաց

Oct 27, 2023

Աննդի անվտանգության տեսչական մարմնի և CARD հիմնդրամի համագործակցությամբ 2023թ․ հոկտեմբերի 17-24 կազմակերպվել է 7-օրյա դասընթաց ՍԱՏՄ մասնագետների համար, որը վարել է հրավիրված գերմանացի փորձագետ Մարտին Հարթմանը:

Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է ՎՎՀԿԿ (HACCP) համակարգը սննդի սանիտարահիգիենիկ կառավարման ընդհանուր համակարգում, հետագծելիության գործընթացների նպատակները, ստուգման իրականացման ընթացքը, ինչպես նաև այս համակարգի ԵՄ սկզբունքները: Մասնակիցներն այցելել են արտադրամասեր և տեղում ծանոթացել ներդրված ՎՎՀԿԿ-ի գործընթացին, հստակեցրել վերահսկման առանձնահատկությունները:

Մարտին Հարթմանը մասնակիցների հետ կիսվել է տարիների իր փորձով և կատարած հետազոտությունների արդյունքներով: