Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման իրազեկման արշավը Հայաստանում

Sep 17, 2022

Սույն թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 17-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրեց այցեր Հայաստանի բոլոր մարզեր «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման նպատակով։ Այցերին ներկա էին նաև ԳԾԿ ՊՈԱԿ-ի, ՍԱՏՄ և CARD հիմնադրամի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ընթացքում անասնաբուժության և համարակալման բաժնի ներկայացուցիչները համայնքի ղեկավարներին ներկայացրել են ծրագիրն ու դրա կարևորությունը։ Համայնքի ղեկավարները լրացրել են հարցաթերթիկներ, որոնց հիման վրա ՀՀ ԷՆ և CARD հիմնադրամի մասնագետները կկազմեն զեկույց-առաջարկ՝ ծրագրի իրագործումն արդյունավետ կազմակերպելու համար։