CARD հիմնադրամը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ շարունակում է աջակցություն տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
Նշենք, որ ՀՀ ԷՆ որոշմամբ, 2024թ սկզբին նախատեսվում էր իրականցնել հաշվառման գործընթաց ՀՀ բոլոր ֆերմաներում՝ բարելավելու ԱՆԻ ՊԱՍ համակարգի տվյալների որակը։
Այսպիսով, 2024թ հունվարի տպագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի մոնիթորինգի 927 գրանցամատյան, որոնք տարբերակված են ըստ համայնքների։ CARD հիմնադրամի և ՀՀ ԷՆ «ԳԾԿ» ՊՈԱԿ-ի ակտիվ համագործակցությամբ այդ գրանցամատյանները 2024թ հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում բաշխվել են համայնքային անասնաբույժներին, որից հետո 2024թ մարտի 5-ից մինչև 22-ը ընկած ժամանակահատվածում կատարվել են մարզային այցեր և մոնիտորինգ ՝ ստուգելու և գնահատելու անասնաբույժների կողմից իրականացվող հաշվառման աշխատանքների որակը։




